Օլիմպիական խաղեր. Դավիթ Չալոյանը չկարողացավ բրոնզե մեդալ ապահովել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

IMG_7262-750x375

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում այսօր ուժերը չափել է աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:

Լարված մենամարտում հայ բռնցքամարտիկը ցավալի պարտություն է կրել և չի կարողացել ապահովել բրոնզե մեդալ: Ընդ որում՝ առաջին ռաունդում, թեև ունեցած նշանակալի առավելությանը, մրցավարներն առավելությունը շնորհեցին իսպանացի բռնցքամարտիկին:

Հիշեցնենք՝ մեկնարկային մենամարտում Չալոյանը ծանր պայքարում 3:2 հաշվով առավելության էր հասել անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:

Դավիթ Չալոյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին:

Նշենք նաև՝ հայ երկրպագուները Չալոյանի մենամարտին ուղիղ հեռարձակմամբ հետևել են Փարիզում գործող «Հայաստանի տանը»:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ