Արդյո՞ք Instagram-ի արգելափակումը Թուրքիայում կվերացվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

նն

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպելու է Instagram-ի ներկայացուցիչների հետ՝ կապված Թուրքիայում սոցիալական այդ մեդիա հարթակի արգելափակման հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման մասին հայտարարություն արած նախարար Ուրալօղլուն նշել է. «Մենք հուսով ենք, որ նրանք անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն մեր պահանջները կատարելու համար, և մենք։

 Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների վարչությունը Instagram մուտք գործելն արգելափակել է այն բանից հետո, երբ Instagram-ը հեռացրել է Թուրքիայի հաղորդակցության նախարար Ֆահրեթթին Ալթունի ցավակցական ուղերձները ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ:

--00--ԼՀ