Երևանում քաղաքացին որդու հետ ծեծել է դստեր նախկին ընկերոջն ու նրա հորեղբոր որդուն. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

photo_2024-08-07_16-22-08

Օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ Ազատամարտիկների փողոցի 78 հասցեի մոտ ծեծի ենթարկվելու հետևանքով շտապօգնության 44 խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։ Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել նույն բժշկական կենտրոնից, որ նշված հասցեից ևս 1 հոգու են շտապօգնության բժիշկները տեղափոխել իրենց մոտ՝ բուժօգնության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Տեղում պարզվում է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 27-ամյա Ժորա Գ․-ն և 32-ամյա Սարգիս Գ․-ն:

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 78 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ 46-ամյա Միսակ Ս․-ն և վերջինիս որդի, 18-ամյա Վարդան Ս․-ն ձեռքերով և ոտքերով հարվածել են դստեր նախկին ընկերոջ՝ Սարգիս Գ․-ի և վերջինիս հորեղբոր որդու՝ Ժորա Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ