ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Մարտի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 31 հասցեում գործող «Էլկա» ակումբում երկու տղամարդ վիճաբանել են միմյանց հետ, ապակյա շշերով կոտրել ակումբի գույքը և հեռացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված ակումբ են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Վարդանանց-Տպագրիչներ փողոցների խաչմերուկում նկատել են 2 քաղաքացու, որոնց վրա առկա է եղել արնանման հետքեր և մարմնական վնասվածքներ, նշված քաղաքացիներին մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ նշված քաղաքացիները հանդիսանում են Երևանի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Բ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Սերյոժա Ն․-ն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ