Ֆիդանն ասել է, թե ինչը կօգնի կանխել Գազայում հակամարտության վերսկսումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

44

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի լիակատար միջազգային մեկուսացումը կօգնի կանխել այդ երկրի ներկայիս իշխանությունների կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումը։ Այս մասին նա ասել է արաբալեզու պաղեստինյան Palestine TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նեթանյահուի մտքերի հաջորդականությունը, իհարկե, ակնհայտ է: Պատանդների ազատ արձակումից հետո նրան ոչինչ չի խանգարի վերսկսել ռազմական գործողությունները: Միակ բանը, որ կաշխատի, եթե միջազգային հանրությունը իրատեսական դիրքորոշում որդեգրի և ամբողջությամբ մեկուսացնի Իսրայելը»,- ասել է Ֆիդանը:

Նա հիշեցրել է, որ Գազայում հրադադարի համաձայնագրի երաշխավորներն են Եգիպտոսը, Քաթարը և ԱՄՆ-ը։ «ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի նա կատարի այս համաձայնագրի պայմանները: Եթե Նեթանյահուն նորից պատերազմ սկսի ամերիկյան աջակցությամբ, ապա ԱՄՆ-ի վստահության վարկը, որն արդեն հասել է հատակին, էլ ավելի կնվազի: Եվ դա կհանգեցնի ճգնաժամի շարունակմանը», - ասել է Ֆիդանը:

--00—ՅՄ