ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Իսրայելական ուժերը վերսկսել են մարտերը Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի մոտ՝ մի շարք հրետանային և տանկային հարվածներ հասցնելով Աբասան ալ-Կաբիրա քաղաքի ծայրամասերին։ Այս մասին հայտնում է Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Առնվազն չորս մարդ է զոհվել կիրակի օրը, երբ վերսկսվել են մարտերը պաղեստինյան անկլավում, հաղորդում է ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող «Al Aqsa» հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
--00—ՅՄ