ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երեկ երեկոյան ուկրաինական, ենթադրաբար գրոհային անօդաչու սարքերը խոցվել են Բելառուսի տարածքում, իսկ մյուս մասը ոչնչացվել են իրենց ռուս գործընկերների կողմից ՌԴ տարածքում։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Բելառուս գործակալությունը։
«Երեկ ժամը 18:10-ին Բելառուսի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են բարձր պատրաստականության, փաստն այն է, որ մենք կասկածում ենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ուկրաինայի զինված ուժերը խախտում են և խախտել են Բելառուսի Հանրապետության օդային տարածքը արևելյան ուղղությամբ՝ մեզ շատ մոտ՝ Կոստյուկովիչի շրջանում», - ասել է Լուկաշենկոն։
--00—ՅՄ