ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Ռուսական բանակը զորքերի մի մասը հետ է քաշում Խերսոնի մարզի բռնազավթված տարածքներից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Հակառակորդն իրականացնում է առանձին ստորաբաժանումների վերադասավորում և իր զորքերի մի մասը Կախովկայից և Նովայա Կախովկայից հետ քաշում Նիժնիե Սերեգոզի բնակավայրի շրջան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ Ուկրաինայի ԶՈւ-ի, ռուսաստանցի զինվորականները խաղաղ բնակչության շրջանում «տարածում են տեղեկատվություն այն մասին, որ ռուսական զորքերը մինչև տարեվերջ կթողնեն Կախովկան»։
ՌԴ ԱԳՆ-ն դեռևս նոր տվյալներ չի հայտնել Խերսոնի մարզում իր զորքերի վերադասավորումների կամ տեղափոխության մասին։
--00—ՅՄ