Ռանոսը չորրորդ գոլն է խփել նախամրցաշրջանային հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

նն

Մյունխենգլադբախի «Բորուսիան» վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ֆրանսիական «Ստրասբուրի» դեմ խաղն անցել առանց երկրպագուների տեսահեռարձակման (2։0): Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հայաստանի ազգային  հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը եղել է գերմանական թիմի մեկնարկային կազմում և երկրորդ խաղակեսի 46-րդ րոպեին խփել է հանդիպման երկրորդ գոլը։

Նշենք, որ սա Ռանոսի չորրորդ գոլն է նախամրցաշրջանային հատվածի ընկերական խաղերում:

--00—ԼՀ