ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Ավարտվեց Անգլիայի Սուպերգավաթի «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Խաղը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն գոլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշի փոխանցումից։ Սակայն յոթ րոպե անց «Մանչեսթեր Սիթին» հավասարեցրեց հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Բերնարդո Սիլվան։
11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին «Ման Սիթիի» ֆուտբոլիստները՝ դառնալով երկրի սուպերգավաթակիր։
--00—ԼՀ