ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրի խաղում ԱՊԼ-ի նորեկ «Իպսվիչը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին»։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հյուրերի կազմում աչքի ընկան Ժոտան ու Սալահը, վերջինս դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։
Հաջորդ տուրում Առնե Սլոտի թիմը սեփական հարկի տակ կընդունի «Բրենտֆորդին», «Իպսվիչը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»։
--00—ԼՀ