«ՌԱՖ» մակնիշի ավտամեքենայում գազաբալոն է պայթել և հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

բ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 10-րդ փողոցում ավտոմեքենայի մեջ պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Բարսեղյանն ու Գնել Գրիգորյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ