ՕԽ-2024-ի փակման արարողության ժամանակ հանդիսատեսները սուլել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

ըը.j

Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ հանդիսատեսները սուլել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մակրոնը բարձրացավ ամբիոն՝ հայտարարելու իր եզրափակիչ ելույթը, սակայն «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ներկաները դժգոհ էին Ֆրանսիայի նախագահի ներկայությունից և բարձր սուլում էին նրան։ Հանդիսատեսի պահվածքի պատճառով Մակրոնն անմիջապես չի կարողացել ելույթ ունենալ։

2024 թվականի Օլիմպիական խաղերում մեդալային հաշվարկում առաջատարությունը ստանձնեց ԱՄՆ-ի հավաքականը։ Ամերիկացիներն ունեն 127 մեդալ (40 ոսկի, 44 արծաթ, 43 բրոնզ)։ Չինաստանից ժամանած մարզիկները երկրորդն են 91 մեդալով (40 ոսկե, 27 արծաթե, 24 բրոնզե): Ճապոնիան երրորդն է (45 մեդալ՝ 20 ոսկի, 12 արծաթ, 13 բրոնզ):

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Փարիզում տեղի ունեցավ Օլիմպիադայի փակման արարողությունը։

--00--ԼՀ