Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

դ.jp

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Դավիթ Անհաղթի փողոցում՝ Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ տեղադրված ձախ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կգործի ավտոմատ կարգավորումով:

 Բացի այդ,  Ուլնեցու փողոցում՝ Հրաչյա Ներսիսյան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կգործի ավտոմատ կարգավորումով:

Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

--00—ԼՀ