ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Անկախության հռչակագրի ընդունումը բացարձակ կոնսենսուսային էր, այդ օրվա ղեկավարները հասկանում էին, որ փաստաթղթի միաձայն ընդունելն իր երկարակեցության գրավականն էր։ Սրբապղծություն է քննարկել Սահմանադրությունից հռչակագրի հղումը հանելը: Բաքվի պահանջն է ղազագիր ստորագրել և հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից ու Արցախից: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Բանախոսը, անդրադառնալով Բաքվի Ալիև-Պուտին հանդիպմանը, ասաց, որ Պուտինի Ադրբեջան այցի թիվ մեկ նպատակը գազն է: Մի քանի ամսից ավարտվում է ռուսական գազի արտահանումը Ուկրաինայից դեպի Եվրոպա, հիմա նրանք չեն ցանկանում այդ պայմանագիրը շարունակել, ՌԴ-ն խնդիր է դրել Ադրբեջանով ուղարկել Եվրոպա, ինչը մի քանի անգամ բարձրացնում է Բաքվի դերը:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ՌԴ-ի ներգրավածության Պուտինի առաջարկին և Փաշինյանին այդ մասին տեղյակ պահելու հայտարարությանը, Մանուկյանն ասաց. «Պուտինը ոչնչացնող գնահատական տվեց Փաշինյանին, ասաց՝ ձեր հարցերը կքննարկենք, հետո տեղյակ կպահենք: Մեր հարցերը լուծում են ուրիշները ու բարեհոգաբար մեզ տեղյակ են պահում, դա զավեշտ է»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ