ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր դիրքորոշումն էր հայտնել Ուկրաինայի կրոնական կյանքի հետ կապված այն խնդրի վերաբերյալ, երբ դեռ մշակման փուլում էր գտնվում «Կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին» օրենքը։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ցավոք, այս օրինագծի վավերացման հնարավոր անցանկալի հետևանքների և հոգևոր ու կանոնական կյանքի և ՈՒղղափառ բնակչության վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ Հայ Եկեղեցու և այլ Եկեղեցիների կողմից արտահայտված արդարացի մտահոգությունները արձագանք չգտան, և որոշումներ ընդունվեցին ներկա քաղաքական իրավիճակի ազդեցությամբ պայմանավորված.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմում է Ուկրաինայի բարեկամ ժողովրդի զավակներին՝ իշխանություններին և օրենսդիրներին՝ կոչ անելով «չխախտել ՈՒղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը, պաշտպանել գոյություն ունեցող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևորականների իրավունքները, հարգել սուրբ վայրերի անձեռնմխելիությունը։
Մեր եկեղեցու և հավատացյալ ժողովրդի ցանկությունն է, որ Աստծո ողորմությամբ շուտով լուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, վերանան եկեղեցական կյանքը խաթարող անընդունելի երևույթները և վերականգնվեն եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության հարուստ ավանդույթները:», - նշված է Հայոց Հայրապետի ուղերձում։
--00—ԱՊ