ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ապահովել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԲԸՄ նախագահի նամակում ասված է․
«Հարգելի՛ պետքարտուղար Բլինքեն,
Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպության (կենտրոնատեղին՝ Նյու Յորք) նախագահ՝ նախ և առաջ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելու Ձեր ջանքերի համար։
2024 թվականի հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Դուք հայտարարեցիք, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի բարեհաջող անցկացմանը (COP29), որը տեղի է ունենալու այս նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այդ նպատակով Դուք Ադրբեջանին հորդորեցիք հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին ու հանձնառություններին և ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և դա անել անհապաղ: Այս զրույցը երկու ամիս առաջ էր։ Կալանավորների վերաբերյալ ԱՄՆ-ի հստակ և հետևողական դիրքորոշումը ևս մեկ անգամ հնչել է նաև Ձեր խոսնակի կողմից ընդամենը երկու շաբաթ առաջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ