ԱԱԾ-ն հերքել է Սրբազանի մասին Դավիթ Լևոնյանի հրապարակումը, այդ տեղեկատվությունը իրական չէ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Նիստը հետաձգվեց, պատճառաբանվեց, որ ՔՊ ներկայացուցիչը նոր է ներգրավվել և անհրաժեշտություն ունի գործի նյութերին ծանոթանալու»։ Այս մասին այսօր դատարանի բակում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Աննա Փիլոսյանը՝ խոսելով դատական նիստի հետաձգման պատճառներից։

Ըստ փաստաբանի, պատասխանող կողմը ամեն կերպ փորձելու է ձգձգել գործի քննությունը, որ կարողանա ժամանակի ընթացքում հարցի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը նվազեցնել։

Ճշգրտող հարցին, թե ԱԱԾ հերքումը չի որոշում գործի ելքը, փաստաբանն արձագանքեց․ «Ապացուցողական մեծ հենք ստեղծում է, իմ գնահատմամբ բացառում է այդ տեղեկությունների իրականությանը համապատասխանելը, դա ենթադրում է հայցի բավարարում, բայց ապացույցի գնահատումը դատարանի հայեցողության տիրույթում է, և մենք պետք է սպասենք, թե դատարանը ինչպես կարձագանքի և կգնահատի այդ ապացույցը»։

Հիշեցնենք, որ ՔՊ-ին պատկանող Civic լրատվամիջոցը լուր էր հրապարակել, որով Բագրատ Սրբազանին մեղադրել էր «ԿԳԲ-ի գործակալ լինելու», «ՌԴ-ից միլիոնավոր դոլարներ ստանալու մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ