Վիետնամում թայֆունի հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

800x400

Վիետնամի իշխանությունները հայտնել են, որ երկրում «Յագի» թայֆունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս 78-ը վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը։

Շաբաթ կեսօրին թայֆունը հարվածել է Վիետնամի հյուսիսին: Տեղի օդերևութաբանները նշում են, որ սա տարածաշրջանում վերջին տասը տարվա ընթացքում ամենահզոր թայֆունն է։

Ավելի վաղ Յագին ավերածություններ էր բերել Չինաստանի հարավում՝ երեք մարդ զոհվել, հարյուրավորները վիրավորվել էին Հայնան նահանգում։

Շաբաթ օրը թայֆունը հարվածել է Վիետնամի Հայֆոնգ և Քուանգ Նին նահանգներին։ Այնտեղ քամու արագությունը հասել է 149 կմ/ժ-ի։ Մի քանի հատվածներ հոսանքազրկվել են, որոշ բնակիչներ տարհանվել են ջրհեղեղի սպառնալիքի պատճառով։

--00—ՅՄ