Սիմոնյանը Վիետնամի իշխող կուսակցության քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

photo_2024-11-20_12-21-38

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության իշխող Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի հետ: Հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող համակողմանի քննարկումների արդյունքում Տո Լամը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը նոր թափ կհաղորդի առաջիկայում երկկողմ ավանդական բարեկամության եւ բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից:

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նշել է, որ Վիետնամն առանձնահատուկ երկիր է Հայաստանի համար ու հավելել, որ մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեն սերտ կապեր՝ հիմնված փոխադարձ վստահության, ավանդական եւ մշակութային կապերի վրա:

Կողմերն ընդգծել են նաեւ փոխադարձ զբոսաշրջության կարեւորությունը՝ նշելով, որ այն տնտեսական օգուտների հետ մեկտեղ խթանելու է նաեւ մարդկանց միջեւ շփումները: Այդ համատեքստում կարեւորվել է նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների հարցը:

Անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանային զարգացումներին, եւ Ալեն Սիմոնյանը Տո Լամին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

--00—ՅՄ