ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Վիետնամում կապիկի ծաղիկից մարդու մահվան առաջին դեպքն է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Վիետնամի առողջապահության նախարարությանը:
«Հիվանդը 2023 թվականի հոկտեմբերի 2-ին ՝ տենդով և բշտիկներով հոսպիտալացվել է Հո Չի Մին քաղաքի հիվանդանոց : Նրա մոտ արձանագրվել է ՄԻԱՎ և մի շարք ուղեկցող հիվանդություններ, իսկ 18 օր բուժումից հետո բուժառուն մահացել է»,- հայտնում է երկրի առողջապահության նախարարությանը։
Ըստ աղբյուրի՝ 2023 թվականի սկզբից Հո Չի Մին քաղաքում գրանցվել է կապիկի ծաղկի 20 դեպք։ Նրանցից 18 հիվանդի մոտ, այդ թվում՝ 17 տղամարդ և մեկ կին, ՄԻԱՎ-ի թեստը դրական է եղել։ Բոլոր հիվանդները կարանտինի մեջ են և բուժվում են քաղաքային հիվանդանոցում։
--00—ՅՄ