ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Արևմուտքը ցանկանում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հակառուսական քաղաքականություն վարի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը։
«Արևմուտքը դեռ Լուկաշենկոյից ցանկանում է այն, ինչ նախկինում էր ուզում, որ այն քաղաքականությունը, որն այսօր անհրաժեշտ է Արևմուտքին, իրականացվի Բելառուսում, դա հակառուսական քաղաքականությունն է, հանուն այն քաղաքական գործընթացների, որոնք Արևմուտքը տեսնում է իր համար»,-ասել է նա։
Բելառուսի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արևմուտքի ծրագրերը չեն փոխվել։ «Կարծում եմ, քանի դեռ չի ավարտվել հարավային հակամարտության ակտիվ փուլը, որում ներգրավված են Ուկրաինան և Ռուսաստանը, այս քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինի»,- ասել է նա։
--00—ՅՄ