ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է երկխոսություն վարել Արևմուտքի հետ, նույնիսկ այն պետությունների հետ, որոնք ագրեսիվ քաղաքականություն են վարել։
«Մենք երբեք չենք հրաժարվել Արևմուտքի հետ հարաբերություններից։ Մենք միշտ պատրաստ ենք եղել։ Բայց դուք դա չեք ուզում։ Ուրեմն ի՞նչ պետք է անենք՝ ձեր առջև խոնարհվենք, թե՞ ծնկի գան։ Եթե պատասխանեք մեր առաջարկներին, մենք կանցկացնենք այս երկխոսությունը»,- ասել է նա լրագրողներին նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո։
Գործող նախագահի խոսքով, Մինսկը պատրաստ է երկխոսություն վարել Բրյուսելի հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր ագրեսիվ քաղաքականություն են վարել Բելառուսի նկատմամբ։
--00—ՅՄ