Իրանի նախկին պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքը» ռուսական դավադրություն է որակել

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ֆ

Իրանի արտաքին և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի նախկին ղեկավար Հեշմաթուլլա Ֆալահաթփիշեն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»․ 

Լրատվական հոսքերի իրարանցման մեջ չմոռանանք Զանգեզուրի միջանցքով Իրանի սահմանը փակելու ռուսական դավադրության մասին։ Սա Պուտինի կանխարգելիչ հարձակումն է, որի նպատակն է կանխել Իրանի և ԱՄՆ-ի նոր կառավարությունների միջև կապի ուղիների ստեղծման հնարավորությունը: 

Նա գիտի, որ չնայած դեպի արևելք կողմնորոշվելու քաղաքականության ձախողմանը, ընտրությունների գլխավոր ուղերձն Արևմուտքի հետ հարաբերություններում լարվածության թուլացումն էր և Արևելքից կախվածության դադարեցումը։ 

Նախորդ կառավարությունը գործարքը զոհաբերեց հանուն Ուկրաինայում ռուսական շահերի։ Նոր կառավարությունը Մոսկվայի հետ միակողմանի բարեկամության քաղաքականության թակարդը չպետք է ընկնի»,- ասվում է նախկին պաշտոնյայի հաղորդագրության մեջ։ 

 --00—ՍՊ