Մեր ղեկավարը խեղկատակ է, որ իրենց երեխան Բաքվում լիներ, սենց անտերության կմատնեի՞ն. բողոքի ակցիա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

 «Մեր ղեկավարը խեղկատակ է, հոգեշեղված տականք է, ո՞նց ասեմ, որ իմ սիրտը հանգստանա, իրենց երեխան, որ լիներ իրենք 4 տարի այսպես անտերության կմատնվեի՞ն» ։ Այս մասին այսօր ՌԴ դեսպանատան դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Ծնողները իրենց խոսքում  նշեցին, որ այս տարիների ընթացքում դժոխային տառապանքի են մատնվել։

«Հերիք եղավ, բավական եղավ, այլևս դիմանալու չի, մենք չենք կարող մոռանալ մեր երեխաներին։ Ես ինչի՞ համար եմ ապրում, ո՞րն է իմ կյանքի նպատակը, ի՞նչ եք անում»,- սրտնեղած ասած մեկ այլ անհետ կորած զինծառայողի ծնող։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00--ԼՀ