ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետությունում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում ներգրավված բոլոր կողմերի մասնակցությամբ համատեղ մշտադիտարկման մեխանիզմ ներդնելու և վերջինիս համատեքստում պիլոտային գնահատման համար առանձնացված ոլորտներում ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչների ճանաչողական այցին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Կարեն Նազարյանին 2024 թվականի սեպտեմբերի 18-20-ը ներառյալ գործուղել Վրաստան (Թբիլիսի):
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային 2 օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
--00—ՍՊ