ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ռուսաստանի Բելգորոդի մարզի ղեկավարը հայտնել է, որ առավոտյան մարզը գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի կողմից, հարվածներ են հասցվել բնակելի շինությունների, տուժել է ութ մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գլադկովը գրել է իր Telegram ալիքում:
Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ուղղակի հարվածների հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենքի ապակեպատվածքը, բռնկվել է առանձնատուն և 15 ավտոմեքենա։
Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը լույս սեպտեմբերի 16-ի գիշերը երկրի տարածքի վրա է արձակել 56 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից 53-ը խոցվել են։ Ըստ գերատեսչության տեղեկագրի՝ հարվածի հիմնական ուղղությունը եղել է Կիևի մարզը, որտեղ խոցվել է շուրջ 20 ԱԹՍ։
Սեպտեմբերի 15-ին Խարկովի քաղաքապետը հայտնել էր, որ ռուսական ուժերը կառավարվող ավիառումբով հարված են հասցրել բազմաբնակարան շենքի, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 42-ը՝ վիրավորվել։
--00--ԼՀ