ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,24News
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հոկտեմբերի 20-ին Սիրայում քրդական շրջաններին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու մասին: Այս մասին հայտնում է hermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ հարվածները հասցվել են Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Ռոժավայի նահանգի Թել Թըֆաթի և Շեբհայի շրջանների ընդհանուր առմամբ 5 գյուղերի:
Տեղեկացվում է նաև հիշյալ հատվածներում նյութական մեծ վնասի պատճառման մասին:
Թուրքական կողմը նշում է, որ այդ տարածքները գտնվում են Սիրիայի ժողովրդավարական ուժերի (YPG) վերահսկողության տակ:
--00--ԼՀ