Փաշինյանն ու նեղ շրջանակը լավ գիտեն, որ «միջանցք» է իրենց առաջարկածը, բայց գնում են այն տալու ուղիով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Փաշինյանը վաղը հանձնելու է ՀՀ տարածքից մարզ կամ բնակավայր, հետո ներողություն խնդրի, ասի՝ կներեք, իմ մեղավորությունն է, ժամանակին չեմ ասել, որ դա Ադրբեջան է։ Չգիտենք նրա մտքին ինչ կա, և ՀՀ տարածքից ո՞ր հատվածն է համարում ադրբեջանական։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

«Փաշինյանը պետք է հրաժարական տա և իրավական պատասխանատվություն կրի, պետք է ասի՝ ինչ պայմանավորվածություններ են եղել Ադրբեջանի հետ, ինչո՞ւ Որոտան-Շուռնուխ հատվածը տվեցին։ Նա լավ գիտի, թե ինչ է արել մեր պետականության հետ, որևէ բանի առաջ չի կանգնելու, արյան գնով ամեն ինչ անելու է, իրենք գիտեն՝ ինչ մեղք են գործել քաղաքացիների հանդեպ, լավ գիտեն իշխանազրկումից հետո իրենց ինչ է սպասվում»,- ընդգծեց պատգամավորը։

 Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման խնդրին, Աբրահամյանը ընդգծեց, որ շրջանառվում է մասնավոր պահնորդական ընկերության վերահսկման հարցը, բայց նման կազմակերպությունները հենց այնպես չեն ստեղծվում, կարևոր է, թե այդ ընկերությունը, որ աշխարհաքաղաքական դերակատարի կողմից է կառավարվում․ «Ռազմաքաղաքական նեղ շրջանակը գիտակցված գնում է քայլերի` լավ իմանալով դրանց ծանր հետևանքները, քանի որ դա միջանցքի տրամաբանություն է, ոչ թե ճանապարհ»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ