ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Քաղաքական տելեպուզիկները Ռուսաստանի դեմ թեզ են առաջ տանում, բայց դա միայն քաղաքական հայտարարությունների տեսքով է արվում, չոր փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ՌԴ-ի հետ տնտեսական կապերը մեծացել են, Փաշինյանին ապահով պահելու համար այս ամենում կեղտոտ դիտավորություններ կան։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց բժիշկ հասարակական - քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը։
Խոսելով Բելառուսի նախագահի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ Նահապետյանը նկատեց, որ Լուկաշենկոյի և Փաշինյանի քաղաքական ճանապարհի մեջ նմանություններ կան․ «Փաշինյանն անհույս սիրահարված է Լուկաշենկոյին, նա հիացած է նրանով, քանի որ իրեն հոգեհարազատ կերպար է՝ կոռուպցիայի դեմ պայքար, հանուն դեմոկրատիայի պայքար և այլ բոցաշունչ ելույթներ, հետո տեսանք՝ ինչ եղավ»։
Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուն, ապա Նահապետյանը նշեց, որ ԵՄ-ն ՀՀ-ի դուռը չի թակում, որ մենք էլ որոշենք՝ բացե՞նք, թե ոչ, իսկ հանրաքվե անելուց առաջ պետք է հստակ պայմանավորվածություններ լինեն։
«Սահմանադրության փոփոխությունների մեջ թակարդում պանիր են դնում, որպեսզի ով ԵՄ-ին կողմ է, պանիր վերցնելով թակարդում ստանա Ադրբեջանի ուզած ձևով Սահմանադրության փոփոխությունը։ Սահմանադրության մեջ ոչ մի բան չպարտավորեցնող ԵՄ-ի հետ կախված կենաց են գրելու, բայց իրականում կփոխեն Սահմանադրությունը և կկատարեն Ադրբեջանի պահանջը։ Այդ ժամանակ, ով դեմ լինի Ադրբեջանի դեմ «կզելուն», ասելու են՝ ՌԴ գործակալներ են, չեն ուզում ԵՄ գնանք»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ