Ալիևը Բլինքենին ասել է՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար պետք է փոխվի ՀՀ Սահմանադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

դ
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը:
 
Ալիևը, ի թիվս այլ հայտարարությունների, նշել է, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար կարևոր է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ կրկին նշելով իբր այնտեղ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան»։ 
 
Ալիևը կրկին հայտարարել է, որ պետք է դադարեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ 

--00—ՍՊ