ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, ուր ամերիկացի պետքարտուղարը հորդորել է Ալիևին վերաբացել Լաչինի միջանցքը: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Հաղորդագրության մեջ նշվում է.
«Սեպտեմբերի 1-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների անհանգստությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։
Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և մարդկանց փոխադրումների համար՝ միաժամանակ գիտակցելով Ադրբեջանի կողմից լրացուցիչ երթուղիների կարևորությունը։
Պետքարտուղարն ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը և կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին»,- ասված է հաղորդագրության տեքստում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ