ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միջխորհրդարանական միության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխության դեպքում հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները համառորեն հերքում էին այն տեղեկությունները, թե իրենք պատրաստվում են նոր սահմանադրության ընդունման հանրաքվե անցկացնել Ադրբեջանի պահանջով։ Բաքուն, ամենայն հավանականությամբ, Փաշինյանից պահանջում է սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որտեղ խոսվում է Արցախի մասին։
--00—ՅՄ