Քեզ ո'չ տանկը, ո'չ մուրճը, ո'չ բահը, ո'չ էլ ներողությունը չեն օգնելու, սա արդեն 2021 թիվը չէ. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե մենք աշխարհը մակերեսորեն ենք ճանաչում, շատ ճիշտ է ասում, բայց այդ «մենքը» ինքն ու իր նեղ թիմն է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նկատել էր, թե «աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել»։ «Այո', ինքը շատ մակերեսային պատկերացում ունի աշխարհի նկատմամբ։ Բոլոր իր ձեռնարկած քայլերը, դիվանագիտության իմացության իսպառ բացակայությունը ցույց են տալիս, որ նա իսպառ պատկերացում չունի աշխարհի մասին։ Եկեք հետադարձ հայացք նետենք անցյալին, տեսնենք Հայաստանի դիրքավորումը, մեր կապերը, տարածաշրջանային ուղղությունները», - հավելել է Մելիքյանը։

 Ըստ դիվանագետի, «սա կեղծ օրակարգ է, որը առաջ է քաշվում Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչն ամբողջությամբ մերժելի է»։ «Բացարձակ համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։

 Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ