ԱԳՆ ծառանե'ր, աբուռ չունե՞ք, մոռացե՞լ եք, թե իմ կաբինետում և ոչ միայն ինչեր էիք ասում սրանց հասցեին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News 

Այն դիվանագետները, որոնք մնացել են համակարգում ու այսօր առաջ են քաշում իշխանությունների՝ «Արցախն Ադրբեջան է» թեզն ու լուռ են, երբ Նիկոլ Փաշինյանն ուրանում է ցեղասպանությունը, ծառա են, ոչ թե համակարգի ծառայող։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել Դիվանագետների համահայկական խորհուրդի համահիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։ 
«Լավ, դուք աբու՞ռ չունեք, ինչպե՞ս եք հարմարվել այս քաղաքականությանը», - հռետորական հարց է բարձրացրել նա ու հիշել, թե ինչ էին նրանցից շատերն ասում այս իշխանության հասցեին մասնավոր զրույցների ժամանակ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ