ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Հայաստանին ապրիլի 5-ին Բրյուսելում ընթացած բանակցությունների արդյունքում տրվելիք գումարը վերջնական չէ, այն ունի «ավելին՝ ավելիի դիմաց» տրամաբանությունը։ Նման կարծիք 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, դիվանագետ Վահագն Մելիքյանը։
Ըստ մեր զրուցակցի, «ավելին ավելիի» դիմաց սկզբունքը ենթադրում է հակառուսական ու հակաիրանյան ուղղվածության սաստկացում՝ որքան շատ Հայաստանը ներգրավվի հակառուսական ճակատում, այնքան շատ կլինեն արևմտյան «կոնֆետները»։
Մելիքյանը, սակայն, նկատում է, որ նման քաղաքականությունը կարող է կործանարար լինել Հայաստանի համար։ «Այս քաղաքականությունից տուժելու է ոչ թե օրվա իշխանությունը, այլ հայ ժողովուրդը», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ