ՀՀ պատվիրակությունը Չիկագոյում մասնակցել է Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

դ
ՀՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Պարեկային ոստիկանությունից և ՀՀ քննչական կոմիտեից այս տարի առաջին անգամ մասնակցեց Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի ամենամյա համաժողովին, որն անցկացվում էր Չիկագոյում։
 
Համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել ավելի քան 60 երկրների իրավապահ ոլորտի կին գործիչների՝ նշանավորելու կին ծառայողների դրական ազդեցությունը համայնքներում և կարևորելու նրանց ներգրավվածության ընդլայնումը։


--00—ՍՊ