Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

փ

Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ։

Այս մասին հայտնում է Հայաստանի հանրապետության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Բեռնատարի վարորդ  Ս.ՈՒ.-ն չունենալով  համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19խմ տախտակ։

Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»,-ասված է հայտարարության մեջ:

--00—ԼՀ