Լապշինին ՀՀ-ում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

5ed88a1976a9ea039377302b73713837

Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը կապ է հաստատել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որին ՀՀ իրավապահները թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։

«Քիչ առաջ զրուցեցի Ալեքսանդր Լապշինի հետ։ Այս պահին նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնում։

Ըստ Լապշինի՝ իրեն պարզաբանել են, որ ազատությունից զրկում են  Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար, ինչպես նաև Բելառուսի պահանջով՝ անհասկանալի է, թե ինչի համար…

Վիլայեթ, վիլայեթ… դարձել ենք Ադրբեջանի «ռայոն»։ Շնորհավոր Անկախության օր»,- գրել է Մելիքյանը։

--00—ՅՄ