ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հաղթանակ է տարել ՄԻԵԴ-ում:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ նկատմամբ սպանության փորձի և դաժան կտտանքների ենթարկելու համար: Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ վճարել 30 000 եվրո փոխհատուցում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր Արցախ այցելելու և Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու մեջ:
ՄԻԵԴ որոշման ամբողջական տեքստն՝ այստեղ:
--00--ԱԹ