Պապիկյանը ֆինանսների նախարարի հետ բանակային զորամիավորում քննարկել է թիկունքային ապահովման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

դդ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՊՆ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող աշխատանքներին: Հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Գերատեսչությունների ղեկավարները շրջել են ենթակառույցներով, պատասխանատուների հետ քննարկել անվտանգության, թիկունքային ապահովման, կահավորման մի շարք հարցեր, այնուհետև զրուցել շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ՝ հատուկ անդրադարձ կատարելով սահմանված նորմերին և ժամկետներին:

Պահպանության տեղամասը համալրված է լինելու անհրաժեշտ գույքով, զինամթերքով՝ ստորաբաժանումների մարտական հերթապահությունը, ծառայությունը, կենցաղը, հանգիստը լիարժեք կազմակերպելու համար:

դ

Շրջայցի ընթացքում նախարարները հետևել են նաև թիկունքային պահպանության տեղամասերում ընթացող ինժեներական աշխատանքներին:

Այնուհետև գերատեսչությունների ղեկավարները շրջել են նաև առաջիկայում շահագործման հանձնվող մեկ այլ տեղամասի ենթակառուցվածքներում, որտեղ գրեթե ավարտված են կահավորումը, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրումը:

Նախարարներն անդրադարձել են նաև միջդիրքային և այլ ճանապարհների բարեկարգմանը, ինչպես նաև նորերի կառուցմանը:
 

--00—ՍՊ