Մենք Աստծո առաջ ապաշխարելու կարիք չունենք, ամեն ինչ կանեմ, որ ՔՊ-ն չմասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Տեղեկություն չունեմ՝ իշխանությունը մասնակցելո՞ւ է Մայր Տաճարի վերաբացմանը, թե ոչ, պատգամավորները հրավեր չեն ստացել, բայց ես չեմ մասնակցելու, քանի որ հոգևոր հայրերը ընդունելի որոշում չունեն Բագրատ Գալստանյանի վերաբերյալ, պետք է դիրքորոշում արտահայտեին նրա բառամթերքի մասով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

«Այս պահին դեռ խմբակցությունում քննարկում չկա, եթե ՔՊ-ն քննարկի Տաճարի վերաբացմանը մասնակցելու հարցը, ամեն ինչ կանեմ, որ չմասնակցեն, եթե որոշեն մասնակցել, որպես անդամ՝ ես էլ կմասնակցեմ»,- նշեց Աղազարյանը: 

Դիտարկմանը, թե ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում էր՝ եթե իշխանությունը վերանայի իր դիրքորոշումը և ապաշխարի, իրենք կընդունեն, պատգամավորը նշեց․ «Մենք Աստծո առաջ ապաշխարելու կարիք չունենք, պատասխանատու ենք ժողովրդի առաջ, որի մասնիկն էլ հոգևորականն է, հաշվետու չենք ոչ եկղեցու, ոչ էլ Աստծո առաջ», - նշել է Աղազարյանը։

Հերմինե Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ