ՔՊ-ից չկա մեկը, որն ինձ աջակցում է, նախընտրելի է, որ գլխավոր դատախազը զրկի ինձ անձեռնմխելիությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ամեն մարդ իրավունք ունի տնօրինելու իր ճակատագիրն այնպես, ինչպես ինքն է գտնում հարմար։ Կշռադատում եմ քայլերս, տեսնեմ, թե որ քայլի դեպքում ինչ վիճակում կհայտնվեմ։ Առաջիկայում կկայացնեմ այդ որոշումը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով մանդատը վայր դնելու վերաբերյալ հարցին, նաև ընդգծելով, որ ՔՊ-ից չկա մեկը, որն իրեն աջակցում է։

«Նախընտրելի է, որ գլխավոր դատախազը զրկի ինձ անձեռնմխելիությունից, քանի որ դա իրավական գործընթացների մի էտապ կարող է հանդիսանալ, հիմնավորում կբերվի և ենթադրենք դրա հիման վրա ԱԺ-ն կզրկի ինձ անձեռնմխելիությունից, և որը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին ինձ կալանավորելու։ Դա նորմալ իրավական գործընթաց է, ինչին ես պատրաստ եմ»,- նշեց Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ