ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News
Այն, ինչ տեղի է ունեցել պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ինձ համար անընդունելի է, կարևոր չէ, թե ինչ խորը հակասություններ ունեմ նրա գործունեության հետ կապված, դիմել եմ միջազգային կառույցներին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ուղիղ հրահանգ է տվել` մինչև վերջ ոչնչացնել նրանց, ովքեր իրենց հետ տարակարծություն ունեն, ով իր հետ համաձայն չէ՝ թշնամի է։ «ՔՊ-ում պատերի տակ խոսում, բողոքում են, բայց վախենում են բարձրաձայնել, իրենց հետևից էլ կընկնեն, ինչպես իրենք են ասում՝ իրենց «աղազարյան» կանեն։ Աղազարյանին ամենադաժան տեսարանով տանելու են, նա լավ գիտի իր գլխի գալիքը, Փաշինյանի դեմ խոսելը գին արժե, նա համարձակություն է ունեցել Փաշինյանի ասածը չանել»,- հավելեց Թովմասյանը։
Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից, բանախոսը նշեց, որ Փաշինյանին կացինն ու սղոցը չեն օգնելու, քանի որ իր թիմը թաթախված է կոռուպցիայի մեջ․ «Նրանց հետաքրքիր է պաշտոնը, փողը և ազդեցությունը, երկիրը հանձնվեց, զոհեր եղան՝ ընդվզում չեղավ, բայց հիմա, որ եկել է պաշտոնների ժամանակը՝ բունտ է հասունանում»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ