Մարդասպան Էրդողանը խոսում է «արդար աշխարհի մասին»․ Նիկոլը երջանիկ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

դ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փաշինյան-Էրդողան հանդիպմանը․

«Բա ինքն Էրդողանին ինչու՞ իր գիրքը չի նվիրել... Մի թվին պետական փողերով իր գիրքն ալբաներեն թարգմանեցին: Հիմա առիթ է, թող թուրքերեն էլ թարգմանեն:
 
Ի դեպ, ուշադրություն դարձրե՞լ եք գրքի վերնագրին․«Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։ Էրդողանը, մարդասպան Էրդողանը խոսում է արդար աշխարհի մասին։ Նիկոլը երջանիկ է․․․
 
Աներևակայելի խայտառակություն է: Ղարաբաղ «մտնելու» մասին Էրդողանի հայտարարությունից հետո, 30 տարի շարունակվող շրջափակման պայմաններում գնալ Նյու Յորքի «Թուրքական տուն ու սենց հրճվե՞լ: Ինչի՞ վրա: Դե հպարտ, անկախ ու ինքնիշխան լինելն ուրիշ է էլի…»։ 

 

--00—ՍՊ