Ադրբեջանը հայտարարել է, թե խաղաղության համար Հայաստանը «պետք է ապառազմականացվի»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

270805

Ադրբեջանի պահանջները՝ ուղղված իրենից խաղաղություն ակնկալող ՀՀ իշխանություններին, անցել են նոր չափաբաժինները։ Այսպես, իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, որ զբաղվում է հայ-ադրբեջանական բանակցություններով, հայտարարել է, թե եթե «Հայաստանը խաղաղության պայմանագիր է ցանկանում, ապա պետք է հրաժարվի Ղարաբաղի մասով պահանջներից, փոխի Սահմանադրությունն ու ապառազմականացվի»։ 

Ըստ էության, ՀՀ իշխանությունները արդեն կատարել են Ադրբեջանի մի պահանջը ու մոռացության են տվել Արցախը։

--00—ՅՄ