ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համաձայնեցնել խաղաղության հպայմանագրի հիմնարար սկզբունքները` նախքան լայնածավալ պայմանագիր կնքելը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Բաքուն և Երևանը խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը)։
«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»,- ասել է նա։
--00—ՅՄ