ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ շուտով կսկսվի Լիբանանի հարավային սահմանի երկայնքով «Հըզբոլլահի» դեմ պատերազմի հաջորդ փուլը: Նրա խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը․
«Հըզբոլլահի դեմ պատերազմի հաջորդ փուլը կսկսվի մոտ ժամանակներս», - ասել է Իսրայելի ՊՆ նախարարը։
Նրա խոսքով՝ դիմակայության նոր փուլով Իսրայելը կհասնի նպատակին՝ այդ շրջանից տարհանված բնակիչների վերադարձին իրենց տներ:
The Washington Post (WP) թերթը, ավելի վաղ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին Լիբանանում ցամաքային սահմանափակ գործողություն սկսելու պլանների մասին: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ այդ գործողությունը կլինի ավելի քիչ մասշտաբային, քան 2006 թվականին «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի պատերազմը և կկենտրոնանա սահմանամերձ տարածքների անվտանգության ապահովման վրա:
--00—ՍՊ