Վստահ եմ՝ նոր մակարդակի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը․ ՀՀ նախագահը՝ Կիպրոսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1ea18220bc07614913e5b1f7736abddd_1690869379

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա խարսխված հարաբերությունների շարունակական զարգացումը:

Բարձր գնահատելով մեր երկրների միջև սերտ հարաբերությունները՝ վստահ եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում: 

--00—ՅՄ