Անարդարության վրա հիմնված խաղաղություն չի կարող լինել Ադրբեջանի հետ. Նուբար Աֆեյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ամերիկահայ բարերար, Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունների ձգտումը՝ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ՝ հիմնված անարդարության վրա, ապագա չունի։ Այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Այդ խաղաղությունը կարող է տևել կարճ՝ տաս րոպե, տաս օր, սակայն այն չի կարող լինել հարատև, որովհետև հիմնված է անարդարության վրա», - հայտարարել է նա։ 

Ըստ Աֆեյանի, այդ մասին իր հետ մասնավոր, ոչ հրապարակային զրույցներում նշել են նաև բազմաթիվ ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաներ՝ կասկած հայտնելով, թե այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղությունը հնարավոր է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ